Հայտնի ֆրանսիացի դերասան Գասպար Ուլելը մահացել է լեռնադահուկային պատահարի հետևանքով: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:
«Դերասան Գասպար Ուլելը մահացել է 37 տարեկանում»,- ասվում է հրապարակման մեջ:
Դերասանի ընտանիքն ու նրա գործակալը հայտնել են, որ նա գլխի վնասվածք է ստացել ֆրանսիական Սավոյ շրջանում դահուկներով սահելիս, ինչից հետո ուղղաթիռով նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ դերասանը բախվել է մեկ այլ դահուկորդի հետ, ինչից հետո գանգուղեղային վնասվածք է ստացել:
Գասպար Ուլելը հայտնի է «Hannibal Rising», «Saint Laurent», «A Very Long Engagement» ֆիլմերում իր դերերով: 2005 և 2017 թթ.-ին նա Ֆրանսիայի ազգային «Կեսար» կինոփառատոնի մրցանակակիր է դարձել:
0 Մեկնաբանություն