Միջազգային

Եղել է տեխնիկական խափանում․ ռուս պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով քվեարկության մասին

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Սերգեյ Պախոմովն իր ինստագրամյան էջում անդրադարձել է նախօրեին հայ գերիների հարցով ռուսական պատվիրակության քվեարկության թեմային։ 

Հիշեցնենք՝ Ռուսաստանի 5 պատգամավոր, այդ թվում՝ ինքը՝ Պախոմովը, դեմ էին քվեարկել հայ գերիների հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ ներառելուն, 7 պատգամավոր՝ ձեռնպահ։

Պատգամավորին օգտատերերից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է դեմ քվեարկել, ինչին ի պատասխան՝ Պախոմովը նշել է, որ տեխնիկական խափանում է եղել։

«Այդ հարցի քվեարկության ընթացքում տեխնիկական խափանում է եղել ամբողջ պատվիրակության մոտ։ Մենք նույնպես չենք հավատում պատահականություններին։ Համապատասխանաբար դիմել ենք»,- գրել է պատգամավորը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *