Միջազգային

էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ ակցիա․ կան բերման ենթարկվածներ․alig.ge

Թբիլիսիում, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական թևը՝ էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող հանձնաժողովի (GNERC-ի) մոտ հանրահավաք է անցկացնում, երկու մարդ է ձերբակալվել։

Երիտասարդական թևի անդամները ցանկացել են հանդիպել հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիայի հետ, ինչին հետևել է իրավապահների և ցուցարարների միջև քաշքշուկը։

Ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցի մասնակից Գիորգի Ցուլայային և Դիմա Բիձինաշվիլիին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *