Եվրոպական միությունը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին՝ առանց նախապայմանների, հայտարարել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է.
«Խոսքը 1993-1994 թվականներից ի վեր ամենալայնածավալ բախումների մասին է։ Մենք այս ուղղությամբ չափազանց ակտիվ ենք եղել վերջին օրերին։ Ես հնարավորություն եմ ունեցել շփվել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ, նրանց կոչ եմ արել դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցությունների սեղանին։ Մեր դիրքորոշումը հստակ է, մենք կարծում ենք, որ մարտերը պետք է դադարեցվեն և կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները՝ առանց նախապայմանների, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասել է Բորելը։
0 Մեկնաբանություն