Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր երկրում Սահմանադրության փոփոխման համար հրավիրված ընդլայնված նիստի ժամանակ կրկին քննադատել է Հայկական բանակին։
Էրդողանը Հայաստանի մասին ասել է․ «Ես ուզում եմ այստեղ կրկնել, որ մենք երբեք չենք կարող և չենք ընդունելու հակաժողովրդավարական միջամտություններ, որոնք հաշվի չեն առնում ժողովրդի կամքը»:
Թե ինչ կապ ունի Թուրքիայի Սահմանադրության փոփոխման համար իշխող ԱԶԿ և ծայրահեղական ԱՇԿ ընդլայնված նիստին խոսելը ՀՀ ներքին հարցերից և մի բան էլ ընդունելի, կամ ոչ ընդունելի լինելու մասին դիրքորոշում հայտնելը, ինձ համար գոնե անհասկանալի է»։
0 Մեկնաբանություն