Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ Ըստ Պատրիարքարանի՝ Թուրքիայի նախագահը հարցրել է նրա որպիսությունը և ասել, որ պատրաստակամ է հոգալ հայ համայնքի կարիքները։
Էրդողանը նշել է, որ պատրաստակամ է լուծել նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու հարցը , ինչպես նաև դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել Հայաստանին։
Հայոց պատրիարքությունից ստացված տեղեկությունից պարզ է դառնում, որ զրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ։
Այս մասին տեղեկացրել է Պոլսի հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը:
0 Մեկնաբանություն