Ալեսքանդր Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է հղել, որում ասվում է.
«Ես կարծում էի՝ այս քարոզարշավն ինձ այնքան կոփեց, ամրացրեց և ես ի վիճակի կլինեմ դիմանալու ամեն ինչի, բայց երևի ես մնացել եմ այն նույն թույլ կինը, որ կար ի սկզբանե: Ես ընդունել եմ ինձ համար շատ ծանր որոշում, ընդունել եմ միանյակ: Գիտեմ, շատերն ինձ կհասնական, շատերը կքննադատեն, շատերն էլ կատեն, բայց Աստված մի՛ արասցե կանգնեն այնպիսի ընտրության առաջ, որի առաջ ես եմ կանգնած: Խնայե՛ք Ձեզ մարդիկ, խնդրում եմ, ոչ մի կյանք չարժէ այն ամենին, ինչ տեղի է ունենում: Երեխաներն ամենակարևորն են մեր կյանքում»,- եզրափակել է իր տեսաուղերձը Սվետլանան:
0 Մեկնաբանություն