Միջազգային

Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու գերիների ազատ արձակմանը. Ելիսեյան պալատ

Ֆրանսիան հանդես է գալիս ԼՂ-ի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղիների որոնման օգտին: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույցին: «Երկրի ղեկավարն անցկացրել է հեռախոսազրույց ՀՀ վարչապետի հետ: Մակրոնը հայտնել է իր վճռականությունը՝ հասնելու երկարաժամկետ քաղաքական լուծման հոկտեմբերի 9-ի հրադադարի  համաձայնագրից հետո»,- հայտնել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:  Տեղեկացվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահը հայտնել է «Ֆրանսիայի պատրաստակամության մասին` աջակցելու գերիներին ազատ արձակելու ջանքերին, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը»: Նշվում է, որ Մակրոնը նաև հայ ժողովրդին շնորհավորել է Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *