Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF), համաձայնության գալով Ֆրանսիայի 61 քաղաքական առաջնորդների հետ, հուլիսի 28-ին Le Monde օրաթերթում հրապարակել է կոչ՝ «Բաքվի հետ գազային համաձայնագրի դեմ»։
Նրանք, մասնավորապես, կոչ են անում Եվրահանձնաժողովին հրաժարվել Ադրբեջանից գազի ներմուծման նախագծից, իսկ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարներին՝ չվավերացնել այդ համաձայնագիրը որևէ պատրվակով: Նամակի հեղինակները վկայակոչում են 44-օրյա պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում՝ ֆոսֆորային ռումբերի օգտագործումը, վարձկանների տեղափոխումը հակամարտության գոտի: «Եվրահանձնաժողովը ուշադրության չի արժանացնում այն պատմությանը, որը ծավալվում է իր աչքի առաջ։ Մենք նրան կոչ ենք անում հրաժարվել այս նախագծից»։
0 Մեկնաբանություն