frameborder="0" webkitallowfullscreen mozallowfullscreen allowfullscreen>
Առնվազն 32 մարդ է զոհվել և 190-ը վիրավորվել են ամերիկյան անօդաչուի հարձակման արդյունքում սպանված գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորության ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով իրանական պետական հեռուստատեսությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 35 զոհի և 48 վիրավորների մասին:
Հարյուր հազարավոր մարդիկ են հավաքվել Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում, որտեղ ծնվել և մեծացել է գեներալ Ղասեմ Սուլեյմանին:
Հուղարկավորության կազմակերպման հանձնաժողովի ներկայացուցիչ Մեհդի Սադաֆին հաղորդել է, որ մարդկանց հսկայական ներհոսքի պատճառով այսօր անհնար է հուղարկավորություն անցկացնել: Սուլեյմանիի հուղարկավորության նոր ժամկետի մասին հայտնի կդառնա ավելի ուշ, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
0 Մեկնաբանություն