Միջազգային

Georgian Airways-ը վաճառվում է 150 մլն դոլարով. Aliq.ge

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը վաճառվում է 150 մլն դոլարով։ Տեղեկությունը տեղադրված է վրաց-ամերիկյան Business Brokerage ասոցիացիայի կայքում, որի հիմնադիրը ավիաընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիան է։ 

Վերջինս հայտնել է, որ աշխատում է ավիաընկերությունում միջազգային ներդրող ներգրավելու ուղղությամբ, միևնույն ժամանակ ցանկանում է, որ 30 կամ 50 %-ով ավիաընկերությունը ձեռք բերի Վրաստանի կառավարությունը։

Հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Georgian Airways-ը սկսել է վերականգնողական/սնանկության ընթացակարգը։ Թբիլիսիի քաղաքային դատարանը դեկտեմբերի 29-ին համապատասխան վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով ընկերությանը մշակել վերականգնողական ծրագիր։ Ավիաընկերությունը ավելի քան 16000 ուղևորների և ավելի քան 70 ընկերությունների պարտք է մոտ 176 մլն լարի (մոտ 56,8 մլն.$):

Հանրային ռեգիստրի էջում հրապարակված դատարանի որոշման համաձայն՝ ավիաընկերության ֆինանսական ճգնաժամը պայմանավորված է եղել կորոնավիրուսով և սահմանների փակմամբ։

Aliq.ge

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *