Միջազգային

Գերմանացի քաղաքական գործիչները պաշտպանել են Ադրբեջանի շահերը․ SWR-ի հետաքննությունը

Գերմանական SWR հեռուստառադիոընկերությունը նոր բացահայտումներ է արել այն մասին, թե ինչպես են գերմանացի քաղաքական գործիչները պաշտպանել Ադրբեջանի շահերը:

Նշվում է, որ ներկա կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության մի քանի քաղաքական գործիչ քննադատության է ենթարկվել Ադրբեջանի հետ կապերի համար: Սակայն, ըստ SWR- ի, նրանց լոբբիստական գործունեությունը շարունակվել է:

«Ադրբեջան ոչ մեծ պետությունը բավական հեռու է գտնվում, բայց սկսել է ավելի հաճախ հայտնվել մամուլում: Այս շաբաթ խոշոր պայթյուն տեղի ունեցավ Կասպից ծովի բնական գազի հանքավայրում: Դրանից առաջ էլ քննադատության թիրախում էր հայտնվել ՈւԵՖԱ-ն մայրաքաղաք Բաքվում Եվրոպայի առաջնության ֆուտբոլային հանդիպումներն անցկացնելու համար, քանի որ նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը տարիներ շարունակ մեղադրվում է մարդու իրավունքների խախտումների և ընտրակեղծիքների համար:

Երկար ժամանակ Ալիևը չէր մտածում իր կառավարության իմիջի մասին, քանի որ գերմանացի քաղաքական գործիչները զարմանալի հաճախականությամբ պաշտպանում էին այդ պետությունը: SWR-ի փաստաթուղթն այդ հարցով նոր բացահայտումներ է անում», - գրում է կայքը:

Ադրբեջանական լոբբիստները ճնշում են գործադրել Գերմանիայի արտգործնախարարության վրա Լեռնային Ղարաբաղի հարցում

«Բունդեսթագի մի քանի պատգամավորի լոբբիստական գործունեությունը Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի համար ավելի լուրջ հետևանքներ ունեցավ, քան կարծում էին նախկինում: Ըստ SWR հարցման, Բադեն-Վյուրթեմբերգից Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Նիկոլաս Լոբելը, Օլավ Գութինգը, Էբերհարդ Գիենգերը, Ակսել Ֆիշերը, նախկին պատգամավոր Մարկ Հաուպտմանը 2019 թ. դեկտեմբերին «բողոքի նամակով» փորձել են ճնշում գործադրել ԱԳՆ-ի վրա: SWR- ի ձեռք բերած նամակը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Պատգամավորները պահանջում են «պարզաբանումներ» ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի ենթադրյալ «անօրինական» գործողությունների վերաբերյալ:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *