Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի: «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ Արվայլերի շրջանում զոհերի թիվը ավելի քան 90 է, տարբեր աստիճանի վնասվածք է ստացել 618 մարդ: Ըստ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալ դաշնային շրջանի ՆԳՆ տվյալների՝ այդտեղ ջրհեղեղից զոհվել է 43 մարդ:
Նշվում է, որ զոհերի թիվը վերջնական չէ. ջրհեղեղից 2 օր անց տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած:
0 Մեկնաբանություն