ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեվն անդրադարձել է ԼՂ-ի հարցին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Ղարաբաղի կարգավորման հարցը պետք է քննարկվի նաև Թուրքիայի հետ, այդպիսին են տարածաշրջանի իրողությունները:
Խոսելով Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի մասին հարցին, Մեդվեդեվը նշել է.
«Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկերը և շատ մոտ երկիր` Ադրբեջանի համար: Այս գործոնը չի կարելի է անտեսել»:
Անդրադառնալով ԼՂ-ի կարգավիճակին՝ Մեդվեդեվն ասել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, սակայն հիմա այն քննարկել չի կարելի: «Ավելի լավ է տեղափոխել այն ապագա»,- ասել է նա:
0 Մեկնաբանություն