Միջազգային

Ղազախստանում ԱՆ-26-ի կործանման վայրից տեսանյութ է հրապարակվել

ԱՆ-26- ի կործանման վայրից տեսանյութ է հրապարակվել, որը ենթադրաբար պատկանում է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայությանը:Հաղորդում է Ռիա Նովոստին։ 

Կադրերում երևում է , թե  վթարի վայրում ինչ աշխատանքներ են կատարում փրկարար ծառայությունները։Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն  ավիաաղետի վայր է ժամանել  Ալմաթիի առողջապահության  վարչության շտապօգնության 10 բրիգադ , ինչպես նաև հրշեջներ, որոնց հաջողվել է  մարել ինքնաթիռում բռնկված հրդեհը։

Ան -26-ը վթարի է ենթարկվել Ալմաթիի օդանավակայանում վայրէջք կատարելիս: Օդանավում եղել է 6 մարդ , նրանցից չորսը զոհվել է, երկուսը վիրավոր են , նրանք  տեղափոխվել են Իլիի շրջանի  հիվանդանոց:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *