Ալմաթիի հրապարակում մոտ 50 միավոր տեխնիկա, այդ թվում՝ զրահափոխադրիչներ և զրահամեքենաներ, գիշերը շրջապատել են հրապարակը պարագծի ողջ երկայնքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հրապարակի կենտրոնում անկարգությունների շուրջ 200 զինված քաղաքացիներ են մասնակցել։
Ինչպես հայտարարել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սալթանաթ Ազիրբեկը, փորձ է արվել ոչ միայն գրոհել ոստիկանության շենքը, այլև վարչական բոլոր շենքերն ու նույնիսկ շրջանային կառույցները:
«Տասնյակ հարձակվողներ ոչնչացվել են, նրանց ինքնությունը նույնականացվում է», - ասել է Ազիրբեկը:
0 Մեկնաբանություն