Միջազգային

Google-ը արտոնագրման առաջին պայմանագրերն է կնքել իտալական հրատարակիչների հետ

Google-ը արտոնագրման առաջին պայմանագրերն է կնքել իտալական հրատարակիչների հետ, որպեսզի ապահովի Showcase լրատվական հարթակում դրանց բովանդակության հասանելիությունը: 

Google News Showcase-ը նորությունների վճարման գլոբալ արտադրանք է և նոր ծառայություն, որը գործընկեր հրատարակիչներին հնարավորություն է տալիս համակարգել բովանդակությունը և օգտվողներին վճարովի նյութերի սահմանափակ հասանելիություն տրամադրել:

Ակնկալվում է, որ Showcase-ը կմեկնարկի Իտալիայում՝ առաջիկա շաբաթներին, Reuters-ին ասել է Իտալիայում Google-ի ներկայացուցիչը:

Լրատվական հրատարակիչները երկար ժամանակ պայքարել են համացանցում աշխարհի ամենահայտնի որոնման համակարգի դեմ, որպեսզի փոխհատուցում ստանան իրենց բովանդակության օգտագործման համար:

Հոկտեմբերին Google-ը հայտարարել էր, որ մտադիր է առաջիկա երեք տարիներին աշխարհի հրատարակիչներին նորությունների համար 1 միլիարդ դոլար վճարել Showcase-ի միջոցով, որը գործարկվելու է նախ Գերմանիայում, ապա Բելգիայում, Հնդկաստանում, Նիդեռլանդներում եւ այլ երկրներում:

Google-ի համաձայնագրերը ստորագրվել են մի շարք իտալական հրատարակիչների, այդ թվում` RCS Mediagroup-ի հետ, որը թողարկում է Corriere della Sera-ն, ինչպես նաեւ հայտնի սպորտային Gazzetta dello Sport օրաթերթի, Il Sole 24 ore եւ Caltagirone editore թերթերի հետ:

Համաձայնագիրը ներառում է 13 իտալական ընկերությունների, ինչը Google Showcase-ի օգտատերերին հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ 76 ազգային եւ տեղական թերթերի բովանդակությանը:

Google-ը նման գործարքներ կնքել է աշխարհի այլ լրատվական գործակալությունների հետ, այդ թվում` Գերմանիայում, Բրազիլիայում եւ Մեծ Բրիտանիայում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *