Միջազգային

ՀԱՆԳԻՍՏՆ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՏԵՂՎԱԾ. ՎԱՆԱՁՈՐԻ «ԱՐՄԵՆԻԱ» ԱՌՈՂՋԱՐԱՆ

Վանաձորի «Արմենիա» առողջարանային և հյուրանոցային համալիրը գտնվում է Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), Երևանից 110 կմ դեպի հյուսիս, Զվարթնոց օդանավակայանից 100 կմ և Շիրակ օդանավակայանից 70 կմ հեռավորության վրա։ Համալիրն ունի 8 հա բարեկարգ և կանաչապատ տարածք, որտեղ ստեղծված են հրաշալի պայմաններ հանգիստն անցկացնելու և վերականգնվելու համար։ Տարածքը անտառապատված է, որտեղ կան խաղահրապարակներ, ամբողջ երկայնքով հոսում է «Վանաձոր» գետը, իսկ հարևանությամբ գտնվում է արհեստական լիճ (որտեղ կարելի է վարձակալել նավակներ), ռեստորան, սրճարան, մարզական համալիր, ինչպես նաև եկեղեցի։

Համալիրն առաջարկում է հարմարավետ 1 և 2 տեղանոց ստանդարտ, կիսալյուքս և լյուքս հյուրանոցային համարներ։ Համարներն ապահովված են տաք և սառը ջրամատակարարմամբ, ջեռուցման համակարգով, տեղադրված է հեռուստացույց կաբելային հեռարձակմամբ, սառնարան, հեռախոս, անվճար WiFi ինտերնետային կապ։

Համալիրի ռեստորանային մասում մատուցվում է օրական 3-անգամյա բարձրակարգ և դիետիկ սնունդ։
Բուժական կենտրոնում (երկրում գործող խոշորագույններից մեկը)  գործում է ցեխաբուժարան, որը միակն է Հայաստանում (օգտագործվում է սեփական «Ֆիոլետովո»  տորֆի հանքավայրը), ջրաբուժարան, որտեղ օգտագործվում է «Լոռի» հանքային ջուրը, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների և դիագնոստիկ բաժանմունքներ։

«Արմենիա» համալիրը հոգում է նաև իր այցելուների հաճելի ժամանցի մասին։ Այստեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ և էքսկուրսիաներ դեպի տեսարժան վայրեր։ Գործում է նաև բար, խաղասենյակ (բիլիարդ, թենիս և այլն), գրադարան։ Տրամադրվում են նաև դահլիճներ սեմինարներ, կոնֆերանսներ և այլ միջոցառումներ կազմակերպելու համար։

Ցայգ 

Image alt Image alt Image alt Image alt Image alt Image alt
Վանաձորի «Արմենիա» առողջարան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *