Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրված են, որ Արցախյան խնդրի հետ կապված իրավիճակը կարգավորվի։ Այդ մասին МГИМО-ի՝ Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ТАСС-ի փոխանցմամբ, Լավրովը հայտարարել է, որ նախօրեին զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
«Մենք զգում ենք, որ 2 կողմերն էլ հետաքրքրված են, որ իրավիճակը հանդարտվի, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք տարածաշրջանում կազմակերպում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացուցիչները»,- նշել է նա։
0 Մեկնաբանություն