Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է կորոնավիրուսի դեմ 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստան ուղարկելու որոշման մասին՝ շեշտելով, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին:
Ֆրանսիայի նախագահը կատարել է հետևյալ գրառումը.
«Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում։ Համերաշխությամբ ու բարեկամությամբ ասում եմ՝ Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին։ Համավարակի դեմ պայքարելու համար Ֆրանսիան Երեւան է ուղարկում 200 հազար դեղաչափ պատվաստանյութ։ Վարակը միասին կհաղթահարենք»։
0 Մեկնաբանություն