«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում ավարտվել է քաղխորհդի նիստը, որի գլխավոր քննարկման թեման Վրաստանի նոր վարչապետի թեկնածուի ընտրությունն էր, գրում է Aliq.ge-ն: Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Մամուկա Բախտաձեն շուրջ 1 տարի պաշտոնավարելուց հետո, հրաժարական տվեց:
Կուսակցության հիմնադիր և ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է նոր թեկնածուին՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային: Իվանիշվիլիի խոսքով, վրաց հասարակությունը շատ լավ է ճանաչում Գախարիային և նա կարդարացնի հույսերը:
Գիորգի Գախարիան 2013 թվականից աշխատում էր որպես բիզնեսօմբուդսման, ապա էկոնոմիկայի նախարար: 2017 թվականի նոյեմբերից Գախարիան նշանակվել է ՆԳ նախարար:
Գիորգի Գախարիան վերջին ամիսների ընթացքում ամենաքննադատված քաղաքական դեմքերից է Վրաստանում: 2019 թվականի հունիսին ակցիան ցրելու պատճառով, որի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվեցին, հասարակության մի մասն առ այսօր պահանջում է նրա հրաժարականը:
0 Մեկնաբանություն