Միջազգային

ՀՀ և Ղազախստանի քաղաքացիների փոխայցելությունների համար սահմանվել են նոր պայմաններ

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայանգրի ստորագրման առաջարկությունը։
Համաձայանագրով նախատեսվում է, որ Հայաստանի  և Ղազախստանի քաղաքացիները միմյանց պետությունների տարածքում մինչև 30 օր գտնվելու պարագայում ազատվում են ըստ գտնվելու վայրի գրանցվելու, հաշվառման կանգնելու պարտավորություններից։
Մինչև 30 օր ժամկետով գտնվելու դեպքում քաղաքացինեը ազատվում նաև միգրացիոն քարտ ներկայացնելու պահանջից։
Ըստ այդ համաձայնագրի՝  Հայաստանի և Ղազախտանի քաղաքացիները, անկախ բնակության վայրից,  իրավունք ունեն մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ անցնել, տեղաշարժվել և մյուս կողմի պետական տարածքում գտնվել մինչև 90 օր՝ մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից։
Նշենք, որ ներկայում ՀՀ քաղաքացիները պարտավոր են 5-օրյա ժամկետում հաշվառման կանգնել Ղազախստանում։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի փոխանցմամբ՝
համաձայնագրի կնքումը կնպաստի 2 պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *