«Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ սեպտեմբեր 17-ին՝ Նիդերլանդներում դաժան հանցագործության՝ դանակահարության հետևանքով մահացել են միության երկու կանայք:
«Մենք կորցրինք մեր սիրելիներից երկուսին, ովքեր տարիներ շարունակ նվիրված ծառայել են ՀԲԸՄ-ին: Երկուսն էլ խորհրդի անդամներ են եղել: Տիկին Մարալ Տեր-Մովեսիանը կանանց կոմիտեի նախագահն էր, իսկ տիկին Ծնունդ Կարդանակեանը՝ կոմիտեի անդամը: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին, հարազատներին և ՀԲԸՄ վարչությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
0 Մեկնաբանություն