Միջազգային

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

Իրանը կոչ է անում շտապ վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Irna» գործակալությանը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին:

Նա ափսոսանք է հայտնել երկու կողմերի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ և ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի զսպվածության և երկու երկրների միջև սահմանային վեճերի կարգավորման անհրաժեշտությունը: Խաթիբզադեն նաև հայտնել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը` Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *