Միջազգային

Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական նավին

Իրանը հարվածել է իսրայելական XT Management ընկերությանը պատկանող բեռնատար նավին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է իսրայելական 12 հեռուստաալիքը: 

«Տանզանիայից Հնդկաստան ուղևորվող բեռնատար  նավը վաղ առավոտյան խփվել է Արաբական ծովում իրանցի զինվորականների արձակած հրթիռից: Նավը վնասվել է, բայց շարունակել է ճանապարհը դեպի նշանակման վայր՝ նավահանգիստ»,- ասված է տեղեկատվության մեջ:

Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ նավը պատկանում է իսրայելական ընկերությանը, որի գրասենյակը գտնվում է Հայֆայում: Ընկերության սեփականատեր Ուդի Էնջելը տեղեկացվել է տեղի ունեցածի մասին: Ուժային կառույցներում դեպքի մասին տեղեկատվություն է ստացվել և վերջին շրջանում տեղի ունեցած մի քանի նմանատիպ դեպքերի լույսի ներքո փորձում են գնահատել՝ արդյոք Իրանն Իսրայելի դեմ ծովում նոր կրակ չի բացել:

Նավը կշարունակի իր ճանապարհը նախանշված ուղիով, վերանորոգումը նախատեսված է Հնդկաստանում: 

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *