Իրանի համար ոչ մի ճանապարհ փակ չի մնա․ այս մասին գրառում է արել Իրանի քաղաքաշինության ճանապարհների հարցերով նախարար Ռոստամ Քասեմին Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա գրել է, որ «Նորդուզ-Հայաստան և Կովկասի միջանցքի խնդիրը լուծված է, և շատ շուտով տարածաշրջանի տարանցիկ քարտեզը հիմնովին կփոխվի»:
Նաև նշել է․ «Նրանք, ովքեր այս առումով վատ են գործել, պետք է իմանան, որ ոչ մի ճանապարհ փակ չի մնա Իրանի համար, մինչդեռ նրանց հետևում փլուզված կամուրջներն այդքան հեշտ չեն նորոգվի»:
0 Մեկնաբանություն