Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում ապրիլի 11-ին էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում վթար է տեղի ունեցել,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին: Բարեբախտաբար տուժածներ և շրջակա միջավայրի աղտոտվածություն չի եղել»,-նրա խոսքերն է մեջբերել երկրի կառավարության մամուլի ծառայությունը: Քամալվանդիի խոսքով՝ միջադեպի պատճառներն ուսումնասիրվում են, լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ:
0 Մեկնաբանություն