1 մարդ զոհվել, 3-ը՝ վիրավորվել են Իրանի հարավ-արևելքում՝ Սարավան քաղաքում՝ ահաբեկչության հետևանքով,-հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը:
«Ալ Քուդս» ստորաբաժանումը նշում է, որ կիրակի առավոտյան ահաբեկչական խմբավորումը կատարել է հարձակում Սարավանում, որը տեղակայված է Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելյան մասում:
Տեղական ժամանակով 9:30-ին Սարավանի հրապարակում որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 3 քաղաքացի, այդ թվում՝ 1 կին, որոնք անցնում էին փողոցը:
Սարավանը գտնվում է Պակիստանի հետ սահմանից շուրջ 40 կմ հեռավորության վրա:
0 Մեկնաբանություն