Միջազգային

Իրանում շարունակվում է երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրումը (տեսանյութ)

Հուլիսի 2-ի առավոտյան Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում 6,1 մագնիտուդով ուժգնությամբ երկրաշարժից տուժածներին տրամադրվող օգնությունը շարունակվում է։

Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հորմոզգան և Իրանի այլ նահանգների փրկարարական խմբերը բեկորներ են դուրս բերում և ապաստան-վրաններ  տեղադրում Հորմոզգան նահանգի երկրաշարժից տուժած շրջաններում, այդ թվում՝ Սայեհխոշ գյուղում։ Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին շաբաթ երեկոյան այցելել է Հորմոզգան նահանգի երկրաշարժից տուժած շրջաններ և ընդգծել, որ   տուժած շրջանների բնակչությանն անհրաժեշտ բոլոր հարմարությունները կտրամադրվեն:

Առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Բահրամ Այնոլլահին Հորմոզգան նահանգի երկրաշարժից տուժած շրջաններ այցի ժամանակ ասել է, որ տուժած շրջաններում ստեղծվել է շտապ բուժօգնության կենտրոն։

Իրանի տարբեր շրջանների ողջ ժողովուրդն ու օգնության ուժերը մոբիլիզացվել են Հորմոզգան նահանգի երկրաշարժից տուժածների համար  աղետալի հետևանքները հասարակական և օգնության միջոցով նվազագույնի հասցնելու համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *