«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները գրավել են Մոզամբիկի հյուսիսում գտնվող Պալմա քաղաքը: Ըստ Reuters լրատվական գործակալության՝ զոհվել է առնվազն 55 մարդ, այդ թվում՝ զինվորներ:
Նշվում է, որ քաղաքը գտնվում է խոշոր նավթային ընկերություններին պատկանող գազի հանքավայրերի մոտ:
Դաժան հարձակման արդյունքում գլխատվել են մի քանի տասնյակ բնակիչ, սպանվել է ավելի քան երկու տասնյակ մոզամբիկցի զինվոր, այրվել է քաղաքի երկու երրորդը, իսկ 35 հազար մարդ փախել է հարևան բնակավայրեր, այդ թվում նաև Տանզանիայի սահմանի մոտ գտնվող բնակավայրեր: Այդ մասին ըստ Ռիա Նովոստիի՝ հայտարարել է կանանց իրավունքների պաշտպանության ասոցիացիայի խոսնակ Ջուլիա Վաչավեն:
0 Մեկնաբանություն