Միջազգային

Իսպանիայի ոստիկանությունը առգրավել է մինչև 2 տոննա թմրանյութ տեղափոխելու կարողությամբ ինքնաշեն սուզանավ

Իսպանիայի ոստիկանությունը առգրավել է ինքնաշեն սուզանավ, որը կարող էր մինչև 2 տոննա թմրանյութ տեղափոխել, -հայտնում է BBC-ն: 9 մետրանոց կապույտ նավը հայտնաբերվել է հարավային Մալագա քաղաքի արդյունաբերական պահեստում: Առգրավումը կատարվել է ավելի լայն գործողության շրջանակներում, որին մասնակցել են 5 այլ պետություններ 7 «Եվրոպոլը»: Ոստիկանության տվյալներով՝ Իսպանիայում արշավների ընթացքում 52 մարդ է բերման ենթարկվել, առգրավվել է մեծ քանակությամբ կոկաին ու հաշիշ: Ոչնչացվել է թմրանյութերի լաբորատորիա: Ոստիկանությունը կարծում է, որ ապակեթելից և նրբատախտակից սուզանավը պատրաստվում էր մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր տեղափոխել, բայց դեռ չի օգտագործվել: 2 մարդ բերման է ենթարկվել: Ենթադրվում է, որ սուզանավը բերվել է Կոլումբիայից, իսկ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի, թե ինչպես է այն թմրանյութերով նավարկել ամբողջ ճանապարհը: Թմրասուզանավերն օգտագործվել են Լատինական Ամերիկայից մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ թմրանյութեր տեղափոխելու համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *