Միջազգային

Իսրայելն Ադրբեջանին զենք է մատակարարել սեպտեմբերի 24-ից. Ալեքսանդր Լապշին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին անդրադարձել է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2 օր առաջ, ես տեղեկատվություն էի հրապարակել այն մասին, որ սեպտեմբերի 24-ին և 27-ին Silk Way ընկերության ադրբեջանական Իլ-76 ինքնաթիռները ռազմական նշանակության բեռների համար ժամանել են Իսրայելի հարավում գտնվող Ուվդա ռազմական օդանավակայան: Լուրջ սկանդալ է բարձրացել և դրանով հետաքրքրվել են Իսրայելի խոշորագույն լրատվամիջոցների լրագրողները:

Երեկ Իսրայելի խոշորագույն Ynet թերթում մեծ հոդված է հրապարակվել, որտեղ իմ ընկերները, լրագրողներ Իթայ Բլյումենտալն ու Յոավ Զեյթունն իրենց հետաքննությունն են անցկացրել և պարզել, որ սպառազինությունների մատակարարումը շարունակվել է ոչ միայն 24-ին և 27-ին, այլ նաև երեկ՝ սեպտեմբերի 29-ին։ Այս մասին խոսվել է նաև KAN հեռուստաալիքի լրատվական թողարկման ժամանակ, որտեղ իրավիճակը մեկնաբանել է ինձ ծանոթ փորձագետ և պարզապես լավ մարդ Յարոն Վայսը»։ 

Ի հավաստումն Լաշպինի խոսքերի՝ նույն կայքում հրապարակված հոդվածում մանրամասն անդրադարձ է արվում Ադրբեջանի և Իսրայելի՝ վերջին շրջանում խիստ ջերմ հարաբերություններին, որի միակ ու հիմնական պատճառը՝ զենքի մատակարարման հսկայական ու եկամտաբեր պայմանավորվածություններն են:  

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *