ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և առաջարկել հանդիպել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»։
Նախագահ Բայդենը վերահաստատել է իր նպատակը՝ ԱՄՆ շահերից ելնելով Ռուսաստանի հետ հաստատել կայուն և կանխատեսելի հարաբերություններ, և առաջարկել է երրորդ երկրում հանդիպում-գագաթնաժողով՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի առջև ծառացած հարցերի ամբողջական շրջանակը:
Զրույցի ընթացքում 2 ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ, ներառյալ՝ ՍՏԱՐՏ III-ի ընդլայնումից հետո ռազմավարական կայունության և զենքի վերահսկման վերաբերյալ երկխոսության շարունակությունը:
0 Մեկնաբանություն