Միջազգային

Ջրհեղեղ Իրանում. կան զոհեր

Իրանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել,-հայտնել է Իրանի Կարմիր մահիկի միության փրկարարական ծառայության ղեկավար Մեհդի Վալիպուրը: «Անցած 2 օրում ջրհեղեղների հետևանքով 11 մարդ անհայտ կորել էր, նրանցից 10-ի մարմինները հայտնաբերվել են»,- ասել է նա և ընդգծել է, որ ջրհեղեղի առաջացման պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք տեղացել են 47 բնակավայրում և 6 շրջանում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *