Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըք շրջանում առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է սկսվել: Այն ուղեկցվել է ուժեղ քամիներով, որոնց հետևանքով մի շարք բնակելի տների տանիքներ են պոկվել, ծառեր տապալվել, գրում է ermenihaber-ը։
Հեղեղումների պատճառով փակվել է Նախիջևան-Թուրքիա մայրուղին, որն անցնում է նշված հատվածով, երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ամբողջ գիշեր փրկարարական աշխատանքներ են իրականացվել՝ մայրուղին նորից բացելու և շահագործելու համար:
Նշվում է նաև, որ հորդառատ անձրև է տեղացել նաև Իգդիրի նահանգի մեկ այլ տեղանքում՝ Արարատ լեռան մոտ։
Հիշեցնենք, որ երեկ ուժգին քամին վնասներ է պատճառել նաև Երևանում և հանրապետության մարզերում։
0 Մեկնաբանություն