Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ավտոբուս է պայթեցվել, որը տեղափոխում էր Հաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցներին։ Կա 6 զոհ, 16 վիրավոր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով նախարարության աղբյուրին։ Տեղի ունեցածից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
0 Մեկնաբանություն