ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը, որում նշվում է, որ քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում «ոչ ճանաչվել է, ոչ արժանացել է համարժեք արձագանքի, ոչ էլ առավել ևս լուծվել է»։ Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ կայքը:
Զեկույցի հեղինակ՝ իսլանդացի պատգամավոր Սուննա Էվարսդոտտիրը նշել է, որ բանաձևի դրույթների մեծամասնությունը «չեն իրականացվել» իշխանությունների կողմից։
ԵԽԽՎ-ն դեռևս 2020թ. հունվարի նստաշրջանին էր ընդունել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով իսլանդացի պատգամավորի զեկույցը։
0 Մեկնաբանություն