Միջազգային

Կա՛նգ առեք, աղաչում եմ. Հռոմի պապը՝ Ուկրաինայում պատերազմի մասին (տեսանյութ)

«Ուկրաինայում արյան և արցունքի գետեր են հոսում։ Սա պարզապես ռազմական գործողություն չէ, պատերազմ է, որը տարածում է մահ, ավերածություն և  թշվառություն»,- այսօր Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։  Նա ընդգծել է, որ օրեցօր ավելանում է զոհերի թիվը , ինչպես նաեւ փախստականների, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է ամեն ինչ անելու խաղաղության համար։ Նա կոչ է արել ապահովել մարդասիրական միջանցքներ, երաշխավորել կենսական օգնության հասանելիությունը ռումբերի տակ մնացած քաղաքացիներին։

«Պատերազմը խելագարություն է։ Կանգ առեք, աղաչում եմ, նայեք այս դաժանությանը»,- ասել է նա։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *