Միջազգային

Կալիֆորնիայում 4 մարդ է զոհվել հրաձգության ժամանակ

Միջադեպը տեղի Է ունեցել գործարար համալիրում: Ոստիկանությունում նշել են, որ «իրավիճակը կայունացել Է, բնակչության համար սպառնալիք չկա»: NBC հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածների թվում կա երեխա: «Վեց մարդ հրազենի վերքեր Է ստացել Օրինջում (Կալիֆոռնիայի նահանգ): Նրանցից առնվազն չորսը տեղում զոհվել Է, այդ թվում մեկ երեխա, երկու հոգի տեղափոխվել Է տեղի հիվանդանոց»,- գրել Է հեռուստաալիքը Twitter-ում՝ հավելելով, որ վիրավորների եւ տուժածների թվում ոստիկաններ չկան: Դրա հետ մեկտեղ NBC-ն Twitter-ում հայտնել Է, որ տուժածներից մեկն Էլ, ենթադրաբար, սարքել Է հրաձգությունը: Սա մեծ թվով զոհերով հրաձգության արդեն երրորդ դեպքն Է մեկ ամսվա ընթացքում: Ատլանտայում (Ջորջիայի նահանգ) եւ դրա արվարձանում մարտի 16-ին 21-ամյա Ռոբերտ Ահարոն Լոնգը մի քանի հարձակում Է գործել մերսման սալոնների վրա, զոհվել Է յոթ մարդ: Այնուհետեւ 21-ամյա Ահմադ Ալիսսան մարտի 22-ին Բոուլդերում կրակ Է բացել սուպերմարկետներից մեկի մոտ, զոհվել Է 10 մարդ, այդ թվում ոստիկան: Այդ միջադեպից հետո ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ նոր կառավարությունը կձգտի հասնելու երկրում գրոհային հրազենի առք ու վաճառքի արգելքի սահմանման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *