Իտալիայի փոստային ծառայողները հայտնաբերել են Հռոմի Ֆրանցիսկոս պապին ուղարկված նամակ, որում եղել Է 3 գնդակ: Այդ մասին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը:
Կասկածելի ծրարը փոստում հայտնաբերվել Է լույս օգոստոսի 9-ի գիշերը Միլանի արվարձանի տեսակավորման կետում: Նամակն ուղարկվել Էր Ֆրանսիայից: Միլանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: Ծրարի վրա ձեռքով գրված Էր. «Հռոմի պապին, Վատիկան, Սուրբ Պետրոսի հրապարակ, Հռոմ»:
Նամակի մեջ հայտնաբերվել Է 3 գնդակ, ենթադրաբար՝ ատրճանակի համար, և Վատիկանի ֆինանսական գործողություններին վերաբերող հաղորդագրություն: Վատիկանի ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն մեկնաբանել իրողությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
0 Մեկնաբանություն