Միջազգային

Կենտրոնական Ճապոնիայում 83.000 հավ է ոչնչացվել՝ թռչնագրպի բռնկման պատճառով. Kyodo

 Կենտրոնական Ճապոնիայի Տոտիգիի պրեֆեկտուրայի իշխանությունները շուրջ 83 հազար հավ են ոչնչացրել տեղական ֆերմայում, որտեղ թռչնագրիպ Է հայտնաբերվել: Մարտի 15-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարակման օջախն անցած հանգստյան օրերին հայտնաբերվել Է Հագա քաղաքում: Հունվարի վերջին Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն հայտարարել Է, որ 2020 թվականի նոյեմբերից թռչնագրիպի բռնկումներ են հայտնաբերվել Ճապոնիայի 15 պրեֆեկտուրաների 36 թռչնաֆերմաների տարածքում, այդ ցուցանիշը դարձել Է ամենաընդգրկունը երկրի ամբողջ պատմության ընթացքում:

Այդ պատճառով տեղական իշխանություններն արդեն ոչնչացրել են ավելի քան 6,5 միլիոն հավ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *