Ինտերնետում տեղադրվել է Խաբարովսկում բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին բերման ենթարկելու պահը։ Տեսանյութում նրա վերնազգեստի վրա պարզ երևում է հայերեն տառերով «դուխով» բառը, որը Հայաստանի թավշյա հեղափոխության հայտնի նշանաբանն էր։ Ալեքսեյ Ռոմանովը յուրաքանչյուր օր լուսաբանում էր Խաբարովսկի արդեն 3 շաբաթ շարունակվող զանգվածային ցույցերը։ Նախկին նահանգապետի ձերբակալության դեմ սկսված բողոքի ակցիաներում արդեն լսվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականի պահանջներ։ Ցույցեր են տեղի ունենում նաև Խաբարովսկի երկրամասի այլ քաղաքներում։
0 Մեկնաբանություն