Կահիրեում խոշոր վթարի արդյունքում պայթյուն է եղել, ինչի հետեւանքով 19 հոգի մահացել է, կա առնվազն 30 վիրավոր։
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում։ Նշվում է, որ վարորդներից մեկը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել երկու մեքենաների, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել, փոխանցում է Ա1+_ը՝ հղում անելով ntv.ru-ին։
Պայթյունի հետեւանքով վնասվել է տեղի օնկոլոգիական ինստիուտը, որի անմիջապես հարեւանությամբ տեղի էր ունեցել ավտովթարը։
Դեպքի այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում։
0 Մեկնաբանություն