Միջազգային

Կիեւում սպանվել է հայտնի լրագրող Արկադի Բաբչենկոն

Կիեւում սպանվել է հայտնի լրագրող Արկադիյ Բաբչենկոն, պուծինիզմի եւ ռուսական գաղութատիրության ամենախիզախ եւ հետեւողական քննադատներից մեկը: Նա Ռուսասատնի քաղաքացի էր, սակայն Ուկրաինայի զավթումից հետո իր սուր հոդվածների համար ենթարկվել էր հետապնդմանը եւ ստիպված էր հեռանալ երկրից, բնակություն հաստատելով սկզբից Պրահայում, հետո Կիեւում: 
Մարդասպանը կրակել էր լրագրողին մեջքին, նրա տան մուտքում: Բաբչենկոն 41 տարեկան էր: Սա պուծինյան քննադատների քաղաքական սպանությունների երկար շարքում հերթական դեպքն է, որը տեղի է ունեցել արտերկրում: ՌԴ ԱԳՆ արդեն հասցրել է հենց Ուկրաինային մեղադրել լրագրողի սպանության մեջ եւ ցինիկաբար կեղծ ցավակցություն է հայտնել այս առիթով...

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *