ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, որը տարածաշրջանային այցով Ադրբեջանում է, տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մասնակցել է կլոր սեղանի։ Այս մասին տեղեկանում ենք Բաքվում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից։
Ռիքերը խոսել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերություններից, անդրադարձ կատարել նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին ու Արցախյան հակամարտությանը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում որքան հնարավոր է՝ շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման հասնելու համար։
Ամբողջական հոդվածն այստեղ
0 Մեկնաբանություն