Միջազգային

Կյանքից հեռացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոններին

90 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ շոտլանդացի դերասան Շոն Քոններին: Այս մասին հայտնել է TheGuardian-ը: Նշվում է, որ դերասանի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ:

Շոն Քոններին հանդես է եկել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մարդ, ով կդառնա թագավոր, «Վարդի անունը», «Անձեռնմխելիները և այլն:

Քոններին հայտնի «007 գործակալը» կինոշարքում առաջինն է մարմնավորել Ջեյմս Բոնդի կերպարին: Շոն Քոններին դերասական կարիերայի ընթացքում արժանացել է Օսկարի՝ 2-րդ պլանի լավագույն դերասան անվանակարգում 1988 թվականին «Անձեռմխելիները» ֆիլմում խաղացած դերի համար: Նա 3 անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, 5 անգամ Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակի: 

Քոններին ծնվել է 1930 թվականին: Նրա  մանկությունն անցել է Էդինբուրգի Ֆաունթինբրիջ շրջանում: 14 տարեկանում լքել է դպրոցը: 1948 թվականին ծառայության անցել թագավորական նավատորմում: Հետագայում, առողջական խնդիրների պատճառով, զորացրվել է: Զբաղվել է նաև բոդիբիլդինգով: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *