Մոսկվայում 85 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Լեոնիդ Կուրավլյովը: Նա եղել է ռեժիսորների ամենապահանջված և հանդիսատեսի կողմից սիրված խորհրդային կինոդերասաններից մեկը։ Այս մասին տեղեկացնում է ԲԲՍ-իի ռուսական ծառայությունը։
Հունվարի 10-ին հաղորդվել էր, որ Կուրավլյովը հոսպիտալացվել է Կոմունարկայի կորոնավիրուսային հիվանդանոց:
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը հայտնի է «Աֆոնյա», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Առավել հմայիչ և գրավիչ», «Ոսկե հորթ» ֆիլմերում իր մարմնավորած վառ ու հիշարժան կերպարներով:
0 Մեկնաբանություն