Միջազգային

Կյանքից հեռացել է դերասանուհի Մալենի Մորալեսը՝ նույն ինքը Վայրի Ռոզան

Կյանքից հեռացել է մեքսիկացի դերասանուհի Մալենի Մորալեսը, ով ավելի հայտնի էր իր սերիալային դերերով,- այս մասին հայտնել է Ռիա Նովոստին՝ հղում անելով Մեքսիկայի դերասանների ազգային ասոցիացիային:  «Դերասանների ազգային ասոցիացիան խորապես ցավում է իր գործընկերուհու՝ մեր արհմիության անդամ Մալենի Մորալեսի մահվան առիթով»,-հաղորդել են ասոցիացիայից: Մահվան պատճառները չեն հաղորդվում, թեև հայտնի էր, որ երկար ժամանակ է, ինչ նրա մոտ  քաղցկեղ էր հայտնաբերվել: Մորալեսն իր կարիերան սկսել էր 1979թ-ին: Մալենի Մորալեսը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ «Վայրի Ռոզան» և «Հարուստներն էլ են լաց լինում» սերիալներից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *