61 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ շվեդական «Ռոքսեթ»/ Roxette/ խմբի մեներգչուհի Մարի Ֆրեդերիկսոնը,- տեղեկացնում են շվեդական ԶԼՄ-ները՝ հղում անելով երգչուհու ներկայացուցիչներին : Ֆրեդերիկսոնը ծնվել է 1958-ի մայիսի 30-ին` Էսշյո քաղաքում: Նա հաջողության հասավ 80-ականների կեսերին՝ երբ թողարկեց 2 անհատական ալբոմները և 1986-ին ընկերոջ՝ Պեր Գեսլեի հետ հիմնեց «Ռոքսեթ»/ Roxette/ խումբը, որը շրջագայել է ողջ աշխարհով մեկ: Նրանց երգերը, ինչպիսիք են` “Listen to your heart” և “It must have been love”, գլխավորել են համաշխարհային հիթ-շքերթները: Երգչուհին թողարկել է ընդհանուր թվով 8 ալբոմներ:
2000-ականների սկզբին Մարի Ֆրեդերիկսոնի մոտ ախտորոշել են քաղցկեղ: Երգչուհին երկար տարիներ պայքարում էր հիվանդության դեմ: 2013-ին նա ձայնագրեց “Nu”՝ «Հիմա» վերնագրված ալբոմը: Ֆրեդերիկսոնն ուներ 2 երեխա:
0 Մեկնաբանություն