103 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ամերիկացի դերասան Քըրք Դուգլասը,-այս մասին Instagram- ում հայտնել է նրա որդին՝ դերասան Մայքլ Դուգլասը: «Մեծ ցավով ես և եղբայրներս հայտնում ենք, որ Քըրք Դուգլասը մեզանից հեռացավ այսօր՝ 103 տարեկան հասակում», - գրել է Մայքլ Դուգլասը: Նա նշել է, որ հայրը «լեգենդ էր աշխարհի համար, դերասան էր կինոյի ոսկե դարից»: Քըրք Դուգլասը նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում: Նրա մասնակցությամբ հայտնի են «Սպարտակ», «Դետեկտիվ պատմություն », « Փառքի ուղիներ », « Չարն ու գեղեցիկը», «Կյանքի ծարավը» ֆիլմերը: 1957 թվականին «Կյանքի ծարավը» ֆիլմում «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում նա արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի: 1996թ.-ին արժանացել է պատվավոր «Օսկարի»: Քրըք Դուգլասը՝ իսկական անուն ազգանունը՝ Իսեր (Իզի) Դանիլովիչ ծնվել է ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքում: Նա հրեական ընտանիքի 4-րդ երեխան էր: Հայրը՝ Գերշլ Դանիլովիչը և մայրը՝ Բրայնա Դանիլովիչը Ռուսական կայսրության Մոգիլյովի նահանգի Չաուսի քաղաքից էին: Նրանք արտագաղթել էին ԱՄՆ 1910 թվականին՝ ամուսնությունից 2 տարի անց: Իսերն ընտանիքի միակ արու զավակն էր: Նրանից բացի, Դանիլովիչները ևս 6 աղջիկ ունեին: Հետագայում ծնողները Դանիլովիչ ազգանվանը տալով ամերիկյան հնչողություն փոխեցին և դարձան Հերրի և Բերտա Դեմսկիներ: Դուգլասի ընտանիքն աղքատ պայմաններում էր ապրում և նա ստիպված էր տարբեր աշխատանքներ կատարել՝ կրթություն ստանալու համար: Դրամատիկական արվեստների ամերիկյան ակադեմիայում ուսանելու տարիներին Քըրքը չի կարողացել վճարել ուսման վճարը: Բայց նա այնպիսի տպավորություն է թողել իր մանկավարժների վրա, որ նրան կրթաթոշակ են նշանակել: Ոչ մեծ սրճարանում մատուցող աշխատելու տարիներին դերասանը հաճախ էր հիշում է, որ Իսեր անունով, հազիվ թե, կարողանար հաջողակ կարիերա ստեղծել: Ուսանողական խմբի ղեկավարի խորհրդով նա Իսեր Դեմսկի անուն ազգանունը փոխում է՝ վերցնելով Քըրք Դուգլաս անուն ազգանունը:
0 Մեկնաբանություն